Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։ Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։
Երկար տարիներ մեծահասակների թիմը գլխավորած Կարեն Աղամալյանը նշանակվել է երիտասարդաական հավաքականի մարզիչ:
Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։
Ավագ տարիքի պատանանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում ։
Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։
Առաջին անգամ Հայաստանի հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Լյուկյանովը։
Ֆոտո` ՀԲՖ