Թրամփի ուզածը կատարվում է. Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու իր ցանկության մասին. Reuters
ՄիջազգայինԳրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու իր ցանկության մասին, հայտնում է Reuters-ը։
«Պատմությունը և ներկա պայմանները ցույց են տվել, որ Դանիայի Թագավորության հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը։ Հիմա ժամանակն է, որ մեր երկիրը կատարի հաջորդ քայլը:
Ինչպես աշխարհի մյուս երկրները, մենք պետք է աշխատենք վերացնել համագործակցության խոչընդոտները, որոնք մենք կարող ենք անվանել գաղութատիրության կապանքներ և շարժվել առաջ: Եկել է ժամանակը, որ մենք ինքներս քայլ անենք և որոշենք մեր ապագան, այդ թվում՝ կապված այն բանի հետ, թե ում հետ սերտորեն կաշխատենք և ովքեր կլինեն մեր առևտրային գործընկերները», - ասաց Մութ Էգեդեն իր ամանորյա ուղերձում։
Նա հայտարարել է, որ անկախության մասին որոշումը պետք է կայացնի Գրենլանդիայի ժողովուրդը։
Վերջին տարիներին Գրենլանդիայում ակտիվանում է անկախության շարժումը, նշում է Reuters-ը։
Իսկ այն, որ անկախանալու դեպքում Գրելանդիան իր թիվ 1 համագործակից պետության կընտրի ԱՄՆ-ին կամ նույնիսկ` կդիմի ԱՄՆ կազմ մտնելու համար, ինչպես առաջարկում է Թրամփը, դա հաստատ է: