Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
ՀասարակությունԱյս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը՝ 17։00», - ասված է ՀԱՍԵ Արցախի թեմի հրապարակած հայտարարության մեջ։