Արևմուտքը չի մերժում Ուկրաինայի կողմից ռազմաճակատի արագ փլուզման տարբերակը. ՌԴ Արտաքին հետախուզություն
ՄիջազգայինԱրևմուտքը չի մերժում Ուկրաինայի կողմից ռազմաճակատի արագ փլուզման տարբերակը: Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզությունը: Գերատեսչությունը նաև նշել է, որ.
Ռուսաստանի բանակին դիմակայելու Ուկրաինայի կարողությունը զգալիորեն նվազել է:
Առաջիկայում, մեծ հավանականությամբ, Ուկրաինայում որոշում կկայացվի մոբիլիզացիոն տարիքը իջեցնել մինչև 18 տարեկան։
Վաշինգտոնում հասկանում են, որ Ուկրաինան այլևս չի կարող ճակատը պահել միայն լոգիստիկայի միջոցով։
Արևելյան Եվրոպայի երկրներն արդեն պատրաստվում են ընդունել ուկրաինացի փախստականների նոր հոսքեր՝ ակնկալելով Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացիայի տարիքի կրճատում։