Զելենսկին սպանում է Ուկրաինան՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Եվրոպա. Magyar Nemzet
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին սպանում է Ուկրաինան՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Եվրոպա, գրում է հունգարական Magyar Nemzet թերթը։
Հրատարակությունը հայտնում է, որ մատակարարումների դադարեցումը Կիևի համար զգալի ֆինանսական կորուստների կհանգեցնի։ Երկիրը տարեկան 1 միլիարդ դոլար կկորցնի տարանցման վճարներից, ինչը մեծ հարված է պատերազմից տուժած տնտեսությանը: Չհաշված այն կորուստները, որը կկրի տնտեսությունը գազի մեծ դեֆիցիտի արդյունքում:
Եկամուտի կորուստը մասամբ փոխհատուցելու համար Կիևը նախատեսում է 4 անգամ բարձրացնել գազի փոխադրման սակագինը երկրի ներսում, ինչն իր հերթին կհարվածի շարքային ուկրաինացիների դրամապանակներին, որոնք ստիպված կլինեն վճարել գազափոխադրման համակարգի պահպանման համար սեփական միջոցներից։