Սարգիս Ադամյանը վերադարձավ նախկին ակումբ
ՍպորտԳերմանական «Քյոլնի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վարձավճարով տեղափոխվել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստն իր նախկին թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Նա «Յան Ռեգենսբուրգի» կազմում հանդես է եկել նաև 2017-19 մրցաշրջաններում: