Թրամփի հյուրանոցի մոտ Tesla-ն պայթեցրած անձը ԱՄՆ հատուկ ջոկատային է, ով գործուղվել է Ուկրաինա
ՄիջազգայինՏղամարդը, ով պայթեցրել է Tesla-ն Թրամփի հյուրանոցում, եղել է Ուկրաինայի երկրպագու և ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայող, ով մարզել է Ուկրաինայի զինված ուժերը։
Սերժանտ Մեթյու Լևելսբերգերը նացիստական ուկրաինամետ խորհրդանիշներով հագուստ է կրել, սոցցանցերի լուսանկարում նա կնոջ՝ Սառայի հետ է և կրում է «Փառք Ուկրաինային» կարգախոսով շապիկ։
Հատուկ ջոկատի զինծառայողը ծառայել է Գերմանիայում՝ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստող ստորաբաժանումում, լրատվամիջոցներին ասել է Լաս Վեգասի շերիֆ Քևին Մաքմահիլը։
Լևելսբերգերի կարիերան ներառում էր 2016 թվականին գործուղում Ուկրաինա, հայտնում է NBC-ն։
ՀԴԲ-ի ներկայացուցիչն ասել է, որ կասկածյալի դրդապատճառները մնում են անհայտ, և հետաքննությունը «բառացիորեն տեղի է ունենում ամբողջ աշխարհում»:
Լաս Վեգասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ Tesla Cybertruck էլեկտրական մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել։ Գործը հետաքննվում է որպես պոտենցիալ ահաբեկչություն։