Նովովասիլևկայում իսկական դժոխք է. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս
Միջազգային Պոկրովսկի արեւմտյան թեւում` Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ Նովովասիլևկայում իսկական դժոխք է, ռուսներն արդեն քաղաքի կենտրոնում են: Այս մասին գրում է ուկրաինական ԳՌՈՒ-ի համար աշխատող Deep State վերլուծական ռեսուրսը։
«Ռուսները միանգամից մի քանի տեղ ճեղքել են: Ամեն օր մոտ երկու հետևակային դասակ մի վաշտ մուտք է գործում բնակավայր` հարձակման համար: Հիմնականում ոտքով, երբեմն՝ զրահատեխնիկայի աջակցությամբ։
Նովովասիլևկայի կենտրոնում ռուսական զորքերը առաջընթաց են գրանցում, յուրաքանչյուր տան ու փողոցի համար կռիվը ծայրաստիճան կատաղի է»,- հայտնում է ուկրաինական ռեսուրսը։
Մեկ օր առաջ Deep State-ը բողոքել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Պոկրովսկից հարավ գտնվող Նովովասիլևկայում իրավիճակը ծանր է։
Ինչպես միշտ, այս անգամ էլ ուկրաինական ռեսուրսն աղավաղել է իրականությունը: Նովովասիլևկան գործնականում երեկվանից է ռուսական վերահսկողության տակ: Ռուսական ուժերն արդեն գրոհում են Ուսպենովկա, Նովոալեքսանդրովկա եւ Նադե-դինկա բնակավայրերը: Այս հատվածից մինչեւ Դնեպրոպետրովսկի մարզի տարածք ռուսներին մնում է մոտ 5 կմ: