Իլոն Մասկը մեղադրել է Բրիտանիայի վարչապետին բռնաբարությունը թաքցնելու մեջ
ՄիջազգայինԻլոն Մասկը քննադատել է Բրիտանիայի վարչապետ Սթարմերին և կոչ արել նոր ընտրություններ անցկացնել։
Նա մեղադրել է Սթարմերին բռնաբարությունը թաքցնելու մեջ այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Թագավորական դատախազությունը:
Մասկը կոչ է արել ընտրություններ անցկացնել՝ անվանելով Նայջել Ֆարաջի աջակողմյան «Բարեփոխումներ Մեծ Բրիտանիայում» կուսակցությունը Բրիտանիայի «միակ հույսը»:
Հիշեցնենք, որ Ֆարաջը հայտարարել էր, որ Արևմուտքը սադրել է Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ն դեպի արևելք։