Վերջին մարտը Տորեցկի համար (Քարտեզ)
ՄիջազգայինԱյցած տարվա վերձին եւ այս տարվա առաջին օրերին ռուսական ուժերն ակտիվացրել են հարձակումը Տորեցկ քաղաքում:
Ռուսաստանի ուժերը այս փուլում հիմնական հարվածն ուղղել են Տորեցկի հյուսիս-արևմտյան ծայրամասերին, եւ նման է, որ այդ գոտին հիմնականում գրավված է: Որոշ բախումներ դեռ կան, սակայն ռուսական գոնե գրոհային խմբերը կարողանում են գործել ընդհուպ` քաղաքի հյուսիս-արեւմտյան սահ,մանագծի հատվածում:
Սրանից զատ, քաղաքի հյուսիս-արեւելյան գոտին եւս ռուսական վերահսկողության տակ է: Արդյունքում, ուկրաինական ուժերն այս պահին քիչ թե շատ ռեալ պաշտպանություն ունեն միայն Տորեցկի հյուսիսային հատվածում գտնվող «Տորեցկայա» հանքավայրում եւ դրա թափոնների բարձրադիր գոտում: Հենց այս հատվածի գրոհին էլ միտված է հյուսիս-արևմտյան հատվածի ներկա մարտերը` հանքավայրի գոտին նաեւ այդ ուղղությունից շրջապատելու համար:
Այսպիսով, ամենամոտ օրերին կսկսվի «Տորեցկայա» հանքավայր գրոհը, որը լինելու է վերջին մարտը Տորեցկի համար: