Գեորգի Հարությունյանը կարող է կարիերան շարունակել Հունգարիայում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կարող է կարիերան շարունակել Հունգարիայում։ Այդ մասին սոցցանցերում գրել է մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի` «Կրանսոդարի» ֆուտբոլիստը բանակցում է «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։
Հիշեցնենք` 20-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հանդես է գալիս «Կրասնոդարի» ակադեմիայում։ Նա ռուսական ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ Հարությունյանը 2023 թ. մարտից հրավիրվում է Հայաստանի հավաքական և մասնակցել է 20 հանդիպման։