Ծայրահեղ վտանգավոր մեսիջ. Թրամփիստների քաղաքական մարտահրավերին գլոբալիստները պատասխանեցին պայթյունով
ՎերլուծությունԱյն պահից, թե վերջերս Թրամփի աջ ձեռքի համարում ստացած Իլոն Մասկը հայտարարեց, թե Գերմանիայի միակ փրկությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության իշխանության գալն է, արդեն իսկ կարելի էր ասել, որ թրամփիստների եւ գլոբայիստների սուր պայքարի ներ փուլի մեկնարկը դրանով տրված է (https://iravunk.com/?p=300848&l=am): Առավել եւս, որ երեկ հնչեց նաեւ Spiegel-ի այն տեղեկությունը, որ Մասկը կարող է անձամբ հայտնվել գերմանական իշխանական համակարգին համար թիվ 1 ընդդիմության` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քարոզչական (բնական է, նաեւ ֆինանսական եւ քաղաքական) «տանիքի» դերում (https://iravunk.com/?p=301792&l=am)։
Եվ ահա, հենց այս ամենի հաջորդ օրը Մասկի արտադրած ավտոմեքենան պայթում է Թրամփի հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց: Միգուցե տեխնիկապես Մասկի էլեկտրամեքենաները կարող են իրենք իրենց պայթել (թեեւ Մասկն ու նրա աշխատակիցները պնդում են, որ որեւէ նման դեպք մինչ հիմա չի եղել): Բայց երբ դա տեղի է ունենում «Թրամփի աշխարակի» դիմաց, այն էլ, երբ Մասկն ազդարարում է, այսպես կոչված, «գլոբալ պետության» դեմ պայքարի մեկնարկի մասին, ապա տարբերակը, որ այս ամենը պատահական են համընկել, բացառվում է: Դա ուլտրալիբերալների պատասխանն է` Մասկի «նետած ձեռնոցը» վերցնում են, թեեւ այդ պայքարն այնքան ակնհայտ է, որ ո´չ ձեռնոց նետելու եւ ո´չ էլ` այն վերցնելու կարիքը կար:
Կարելի է նաեւ այսպես ասել. թրամփիստների քաղաքական մարտահրավերին գլոբալիստները պատասխանեցին պայթյունով: Ու թե սա ուր կարող է հասցնել ԱՄՆ-ն, դա արդեն ընդամենը հռետորական հարցադրում չէ: