Ռուսները կարող են մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացնել մեր բոլոր գազային պահեստարանները և հանքավայրերը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինЦւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին տեղյակ է, որ եթե գազի տարանցումը չվերսկսվի, ապա առաջինը կտուժի ոչ թե ուկրաինական գազատրանսպորտային համակարգը, այլ գազի պահեստարանները, որոնք իրականում անհնար կլինի պաշտպանել։
Ըստ մեր աղբյուրների՝ ռուսները կարող են մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացնել մեր բոլոր գազային պահեստարանները և հանքավայրերը` մեզ թողնելով առանց գազի։ Ածուխով փոխարինելու սխեման եւս բացառվում է. հիմնական հանքավայրերը կա´մ արդեն ռուսական հսկողության տակ են, կամ, ինչպես Պոկրովսկի դեպքում է, կանցնեն ամենամոտ ժամանակներս:
Անիմաստ է խոսել հետեւանքների մասին, դրանք աղետալի են։ Առանց սեփական գազի, մեզ համար դժվար կլինի պահպանել մեր գազատրանսպորտային համակարգը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ուկրաինայով գազի տարանցման այլընտրանքային միջոցներ այնտեղ վաղուց են գտել»։