Ռուսական ուժերը մաքրում են «Կուրախովոյի կաթսան» (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը 2024թ. դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին ամբողջությամբ գրավելով Կուրախովո քաղաքը, արդեն հունվարի 1-ից սկսեցին «Կուրախովոյի կաթսա» կոչված տիրույթի «մաքրմանը»: Արդեն օրվա առաջին կեսին Կուրախովոյից հարավ ընկած ողջ տարածքը ռուսական վերահսկողության տակ էր:
Այս պահին ռուսական ուժերը շարունակում են սեղմել օղակը «կաթսայի» շուրջ, որտեղ, ի դեպ, դեռ զգալի ուկրաինական ուժեր կան: Վոլչե գետից հյուսիս ամբողջությամբ գրավելով Շեւչոնկո բնակավայրը (քարտեզում), ռուսները հասել են Անդրեեւկային, որն այս փուլում վերջնական նպատակն է:
Վոլչեից հարավ ռուսական ուժերը Կոնստանտինոպոլիս-Ուլակլի բնակավայրերի հատվածում են: Ներկա դիրքերը բավարար են «Կուրախովոյի կաթսայից» արեւմուտք տանող միակ ճանապարհը լայն հատվածով կրակային հսկողության տակ պահելու համար: Ավելին, ողջ այն տիրույթը, որոնք դեռ ռուսների ֆիզիկական հսկողության տակ չեն (դաշտային, գետային), համատարած կրակային հսկողության գոտում են: Արդյունքում, «Կուրախովոյի կաթսան» սեղմվում է, այնտեղ մնացած ուկրաինական ուժերին մղելով դուրս գալու փորձերի հենց այդ կրակային հսկողության գոտով: Ըստ ամենայնի, մենամոտ օրերին «կաթսան» ամբողջությամբ կմաքրվի: