Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել․ ի՞նչ սպասել առաջիկա օրերին
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները։
Ինստիտուտից հայտնել են, որ Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանը հասել է G3 մակարդակի («ուժեղ») հինգ բալանոց սանդղակով։ Մագնիսական դաշտի ընթացիկ տատանումների պայմաններում հնարավոր են նավիգացիայի և ռադիոհաղորդակցության խաթարում, իսկ բևեռափայլերը առաջանում են հասարակածին ավելի մոտ:
Հունվարի 1-ի առավոտյան Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել։ Մասնագետը հայտնել է, որ ժամը 7:58-ին K ինդեքսը, որն արտացոլում է մոլորակի մագնիտոսֆերայի տատանումների մակարդակը, հասել է հինգ միավորի։ Ըստ օդերևութաբանի կանխատեսումների՝ մագնիսական փոթորիկը կպահպանվի թույլ մակարդակի վրա, այնուհետև կեսօրից կնվազի։ Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետը հավելել է, որ Ռուսաստանի մի շարք շրջանների բնակիչներին հաջողվել է ականատես լինել հյուսիսափայլին։
Հայտնի է դարձել, որ հունվարի 2-ին սպասվում են բարենպաստ մագնիսական պայմաններ ամբողջ օրը 1-2 բալից չեն բարձրանա. Սրանք փոքր խանգարումներ են, որոնք չեն զգա նույնիսկ եղանակից կախված մարդիկ։
Հաջորդ ուժգին մագնիսական փոթորիկը սպասվում է հունվարի 4-ին։ Նրա ուժը կկազմի 4 միավոր։