Վլադիմիր Զելենսկին Նոր տարին 2025-ը սկսել է ստով` իր ամանորյա տեսաուղերձում հարավկորեական հրթիռները ներկայացնցելով որպես ուկրաինական, X սոցիալական ցանցում ասել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը:
Կիևի ռեժիմի ղեկավարը 20 րոպեանոց շնորհավորանքի ժամանակ խոսել է ուկրաինական «Սապսան» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին՝ իր ելույթը ուղեկցելով Կորեայի պաշտպանության բլոգի YouTube ալիքում հրապարակված վեց տարվա վաղեմության տեսանյութից մի հատվածով։ Կադրերում երևում է, թե ինչպես է հարավկորեացի զինվորականները Hyunmoo-2A և MGM-140 ATACMS բալիստիկ հրթիռներ արձակում:
«Կիևում կլոուն բռնապետը նոր տարին սկսեց հերթական ստով»,- գրել է Բոուսը։
Այդ տեսանյութը ամենադաժան քննաֆատության արժանացավ նաեւ բուն Ուկրաինայում:
Բացի այդ, Զելենսկին իր ամանորյա ուղերձում կանգնել է «Հայրենիք» հուշարձանի ֆոնին՝ լուսավորված ամերիկյան դրոշի գույներով, ինչը եւս համատարած ծաղրի արժանացավ։ Ամենամեղմ գնահատումները, ընդհանրական, այս իմաստով էին` «Երեւի թմրանյութերի պատճառով արդեն չի էլ հիշում, թե որ երկրում է նախագահ»:
Այս պահին ուկրաինացի քաղաքական գործիչը հայտարարել է ԱՄՆ աջակցության կարևորության և դրա շարունակականության հույսի մասին։