Վաշինգտոնը պատրաստ է կառուցողական և հարգալից երկխոսության ՌԴ-ի հետ. ԱՄՆ դեսպան
ՄիջազգայինՎաշինգտոնը պատրաստ է կառուցողական և հարգալից երկխոսության Ռուսաստանի իշխանությունների հետ՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Դիվանագիտական ջանքերի ահռելի անհրաժեշտությունը շարունակվում է: Մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և հաստատել նորերը ռուսների և ամերիկացիների միջև»,- ասել է դիվանագետը դիվանագիտական առաքելության սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։
Մենք բաց ենք մնում նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ «խաղաղ ապագայի» համար լուծումներ կգտնվեն 2025 թվականին։ Թրեյսին չի հիշատակել Ուկրաինան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, սակայն Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։