Ֆրանսիան ստիպված դուրս է բերում զորքերը Աֆրիկայի երրորդ երկրից
ՄիջազգայինՖրանսիան ստիպված դուրս է բերում զորքերը Աֆրիկայի երրորդ երկրից
2024 թվականին Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց նաև Չադից և Սենեգալից։ Այժմ նրա զորքերը կլքեն Կոտ դ՛Իվուարը 2025 թվականի հունվարին, հայտարարել է երկրի նախագահ Ալասան Ուատարան։
«Մենք որոշում ենք կայացրել Կոտ դ'Իվուարից ֆրանսիական զորքերի համակարգված և կազմակերպված դուրսբերման մասին»,- ասել է Ուատարան՝ հավելելով, որ Պորտ Բուեի հետևակային գումարտակի բազան, որը վերահսկվում է ֆրանսիական բանակի կողմից, կհանձնվի Կոտ դ'Իվուարին։
Ռուսաստանն ամրապնդում է կապերը Կոտ դ’Իվուարի և այլ նախկին ֆրանսիական գաղութների հետ, այդ թվում՝ ավելի ու ավելի «կապելով» դրանք ռուսական ցորենի վրա, դժգոհել է ֆրանսիական կողմը։