ՀՀԿ ԵԿ անդամները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
Ներքաղաքական«Այսօր, հունվարի 1-ին, ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով: Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… հայրենապա՛շտ պիտի լինենք», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: