2025-ին արժանի լինենք արդար հաղթանակի կամ գոնե հաղթանակի սկզբի. Աննա Աբրահամյան
Ներքաղաքական«Իմ սիրուն հայրենիք, այս անցնող տարին էլ գերի մնացիր բորենիների ձեռքը... Չգիտեմ մարդիկ ինչն են ամփոփում, ինչն են սկսում, ինչն են երկար տեքստերում գրում, պատմում, բացատրում, մեկնաբանում, դեռ հունվարի 1-ից էլ նոր գլուխ բացելու խոստումներ անում... Այս տարին նույն տեղում դոփող, հող հանձնող, հայրենիքը գլխատող տարին է, ինչ-որ ամեն մի գնացող տարի՝ 2018-ից ի վեր...
2024-ին հաջողություն մաղթենք միայն այն հույսով, որ վերջին 7 տարիների դառը դասերից ավելի հղկվել-թրծվել ու մարտունակ է դարձել այն հայոց հոգին, որ ամեն կարգի թրիքի՝ Սուրբ Հայրենիքից վռնդելու առաքելության համար է այս դարաշրջանում կյանքի կոչվել... Ես միայն դարերից եկող, բոլոր կարգի ժամանակա-տարածքային սահմանափակումներից վեր ու վեհ ապրող իմ հայրենիքի անբեկանելի սրբությանն եմ ապավինում՝ անկախ թվերից, հաշվարկներից կամ չնչին նյութապաշտ ու պատեհապաշտ ցածրագույն կերպարների հավակնություններից, ուզում է միլիարդներով զինված լինի այդ չարը, թե թվացյալ հաջողության արյամբ արբած բանակով Մշո բերդը կապած սատանայական ախորժակով...
Ես հայրենիքինն եմ, հայրենիքն իմը... Սրտումս լաց է՝ համ տխուր, համ հույսով, համ սիրով... Ուղղակի ցավը շատ է... Ցավին համապատասխան կորով Աստված մեզ պարգևի ու 2025-ին արժանի լինենք արդար հաղթանակի կամ գոնե հաղթանակի սկզբի...», - գրել է միջազգայնագետ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: