Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է «Սևիլյայի» իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու մասին.
«Ես այսպես կասեմ․ իսկապես, հետաքրքրություն կա «Սևիլյայից»: Հուսով եմ, որ այս տրանսֆերային պատուհանում նրանք ավելի լավ առաջարկ կկատարեն ինձ համար, որը կհամապատասխանի «Լոկոմոտիվին»։
Ես ուզում եմ, որ այն պահին, երբ իմ կարիերաս ավարտվի, պարզապես նստեմ և ինքս ինձ ասեմ, որ ես արեցի լավագույնը, ինչ կարող էի: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ առաջ Մատվեյ Սաֆոնովը կխաղա ՊՍԺ-ում, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում երկու 11 մետրանոց հետ կմղի «Լենսի» դեմ և կնշի դա Հակիմիի, Լուիս Էնրիկեի և մնացածների հետ»,- ասել է Տիկնիզյանը «Все на Матч» հաղորդման ժամանակ։