Կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին. Մխիթարյանը` Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին հարցին։
«Ոչ հաճախ, բայց ես հետևում եմ այդ առաջնությանը: Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից ու ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Բայց ես երջանիկ եմ «Ինտերում»»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Մխիթարյանի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։