Ռուսաստանը հույս ունի ավարտել պատերազմը մինչև մայիսի 9-ը. Sky News
ՄիջազգայինՌուսաստանը հույս ունի ավարտել Ուկրաինայի շուրջ բանակցությունները և ավարտել պատերազմը մինչև մայիսի 9-ը, որը նշում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում աշխատող Sky News-ի թղթակից Իվոր Բենեթը։
«Կարծում եմ, որ Կրեմլը հույս ունի ավարտել բանակցությունները մինչև մայիսի 9-ը, երբ նրանք նշում են Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակը նացիստական Գերմանիայի նկատմամբ: Նպատակը կլինի կրկնակի տոնակատարություն»,- ասել է լրագրողը։
Նրա կարծիքով՝ 2025 թվականին Ուկրաինայում լայնածավալ պատերազմը վերջնականապես կդադարեցվի, և «բանակցություններն անխուսափելի են թվում»։ Միաժամանակ Ռուսաստանը, անկախ պատերազմի ելքից, կհայտարարի, որ սա իր հաղթանակն է, կարծում է Բենեթը։