Ճապոնացի կանանց գեղեցկության 5 գաղտնիք
ՀասարակությունԻնչո՞ւ են ճապոնացի կանայք 40 տարեկանում 20 տարեկանի տեսք ունենում, իսկ նրանց մաշկն այդքան հարթ է և մաքուր՝ բոլոր պատասխանները ներքևում։
1. Ճապոնացի կանայք ճիշտ են սնվում
Բրինձ և բանջարեղեն. սա Ճապոնիայի բոլոր բնակիչների սննդի հիմքն է: Բացի այդ, ճապոնացիների ճաշացանկի մեջ ներառված է ձուկ, ծովամթերք, բակլայավորներ և մրգեր: Ձուկը (կարմիր) և ծովամթերքը հարուստ են ճարպային օմեգա-3 թթուներով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վիճակի և առողջության վրա ընդհանուր առմամբ: Իսկ բջջանյութը, որը բանջարեղենի և մրգերի կազմի մեջ է մտնում, մաքրում է աղեստամոքսային տրակտը, այն ազատում է չմարսված սննդի մնացորդներից, վնասակար թունանյութերից և աղտոտումներից:
2. Ճապոնացի կանայք մաշկը պաշտպանում են արևից
Եթե որո ռուսաստանցի կանայք չեն կարող ապրել առանց արևայրուքի և դրա հետևից մոտակա սոլարիում են վազում նույնիսկ գարնանը և ամռանը (սոլարիումի վնասի մասին կարելի է այստեղ կարդալ), ճապոնուհիներն ամեն կերպ ջանում են խուսափել արևի ճառագայթներից: Ճապոնիայում ոչ մի կին երբեք սոլարիում չի գնա, ավելին` փողոց դուրս չի գա, առանց պաշտպանվելու ուլըրամանուշակագույն ճառագայթներից:
3. Ճապոնացի կանայք խնամքով հոգ են տանում մաշկին
Ճապոնուհիների համար մաշկի խնամքը մի ամբողջ ծես է. ճապոնական փիլիսոփայության համաձայն, մարմինը տրված է ժամանակավոր օգտագործման համար, այդ պատճառով անհրաժեշտ է առավելագույնս խնամքով վարվել նրա հետ: Ճապոնացի կանայք մեծ ուշադրություն են հատկացնում մաքրմանը. գելի օգնությամբ հեռացվում են մակերևութային աղտոտումները և դիմահարդարումը, հետո օճառի փրփուր է քսվում, որը խորությամբ, բայց միաժամանակ մեղմորեն մաքրում է մաշկը: