Հետ դեպի 90-ականներ. վերադարձ շոկոլադե-դարչնագույն շրթներկին
Հասարակություն90-ականների նորաձեւության վերադարձը պարզապես ակնթարթային միտում չէ, ներառյալ շոկոլադե-դարչնագույն շրթներկը, որն անմոռանալի must-have է դարձել։
Նաոմի Քեմփբելը եւ Քրիստի Թարլինգտոնը, Լինդա Եվանգելիստան եւ Կլաուդիա Շիֆերը այդ երանգի սիրահարն էին, եւ այսօրվա It girls-ները, ինչպիսին են Հեյլի Բիբերը, Էմիլի Ռատակովսկին եւ Դաքոտա Ջոնսոնը, բացառություն չեն։ Նրանք օգնել են վերստեղծել դարչնագույն շրթներկի էսթետիկան։
Անկախ այն բանից՝ կընտրեք արդյոք անփայլ, թե փայլուն բանաձեւը, եթե ճիշտ ընտրեք շրթներկը, որը կընդգծի շուրթերը եւ մաշկի գույնը, ապա այդ երանգը լավ կնայվի գրեթե բոլոր դեպքերում, հավաստիացնում է Vogue-ը։
1990-ականների իրենց նախորդների համեմատությամբ նոր սերնդի դարչնագույն շրթներկերը կենսական նոր ուժ ունեն։ Խոսքը ոչ միայն բարելավված բանաձեւերի,այլեւ գույնի նոր ընկալման մասին է։
Միտումների կողքին, որոնք մուգ շուրթերը դարձնում են կերպարի աստղը, ինչպես եւ բորդոյի դեպքում, դարչնագույնը բացահայտում է իր ավելի «մերկացված» կողմը նուրբ երանգների միջոցով, ինչպիսին են կաթով սուրճը կամ մարմնագույնը։ Հենց այդ պատճառով հատկապես կարեւոր է դարչնագույն շրթներկի ենթատոնը, որը կարող է լինել վարդագույն կամ նարնջագույն հիշեցնող, որպեսզի ստեղծի շարունակականություն դեմքի գույնի հետ՝ խուսափելով աններդաշնակ կոնտրաստների ստեղծումից։
Ճիշտ ընտրությունը կարող է կրկնապատկել դարչնագույն շրթներկի գրավչությունը։ Փայլուն կամ ատլասե երանգները, ըստ էության, կատարելապես սազում են նրանց, որոնց շուրթերը փոքրածավալ են, մինչդեռ անփայլ շերտը կարող է փքուն շուրթերը թավշյա դարձնել։ Առանձին տեսակ են դարչնագույն փայլերը շուրթերի համար, որոնք կարելի է օգտագործել որպես վերին շերտ՝ ավելի վառ բաց-դարչնագույն կամ մարմնագույն շրթներկերին վառ երանգ հաղորդելու համար։
Ո՞ւմ կսազի դարչնագույն շրթներկը
Դարչնագույն շրթներկը, որքան էլ որ այն մոդայիկ եւ գրավիչ լինի, պետք է ընտրել զգուշությամբ։ Եթե ձեր մաշկը ձիթապտղի գույն ունի, ապա դուք կարող եք օգտվել սառը մուգ-դարչնագույն շրթներկից, ինչը համարձակ, բայց եւ գեղեցիկ ընտրություն է անգամ լուսնային դեմքերի համար, որոնք կարող են շահել կոնտրաստից։ Ոսկե-դարչնագույն, թեթեւակի արեւահարված կամ տերակոտե շրթներկը հիանալի կսազի ոսկեգույն դեմքերն ընդգծելու համար։
Ինչպե՞ս քսել դարչնագույն շրթներկը
Հայտնի է, որ որքան մուգ է շրթներկը, այնքան աելի շատ ժամանակ եւ ուշադրություն կպահանջվեն այն լավ քսելու համար։ Առաջին հերթին, պետք է խոնավացնել շուրթերը, որպեսզի շրթներկը երկար մնա եւ չաղավաղվի։ Հետո դուք պարզապես պետք է քսեք շրթներկը՝ հետեւելով շուրթերի կոնտուրին։ Լրացուցիչ օգնական է շուրթերի մատիտը, որը կարող է օգտակար լինել բերանի ուրվագծի ընդգծման եւ «լղոզվելուց» խուսափելու համար։ Այն շրթներկի տակից քսելը նաեւ լրացուցիչ էֆեկտ կապահովի։