Բաքուն կոչ է արել Թեհրանին դադարեցնել հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելը
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջաֆար Աղայի Մարյանին, որին Բաքուն դժգոհություն է հայտնել Իսլամական Հանրապետությունում հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նիստում իրանական կողմին խիստ բողոք է հայտնվել Ադրբեջանի և նրա նախագահի հասցեին արված վիրավորական հայտարարությունների առնչությամբ, որոնք արվել են դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Այն հեռարձակվել է իրանական լրատվական ցանցի ռադիո և հեռուստաալիքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանցի դիվանագետին նաեւ ներկայացվել է Բաքվի դժգոհությունը՝ կապված «վերջին շրջանում Իրանում բնակչության բացահայտ հակաադրբեջանական տրամադրությունների լուրջ բորբոքման հետ»։
ԱԳՆ-ն նշել է, որ հակաադրբեջանական քարոզչությունը «չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն», և որ «նման գործողություններն ուղղված են ատելություն և թշնամանք հրահրելուն»։
Նշենք, որ Արդաբիլում Չալդարանի պատերազմի (Իրանի շահ Իսմայիլ Իսմայիլի և Օսմանյան կայսրության սուլթան Սելիմի պատերազմ) զոհվածների հիշատակի արարողության ժամանակ բանախոսը (իրանական ադրբեջանցի) Էրդողանին և Ալիևին անվանել է տականքներ։