Մարզչական փոփոխություններ բռնցքամարտի Հայաստանի հավաքականներում Ընտրեք բաժակ և իմացեք, թե ինչով է լցված ձեր կյանքը Եվրահանձնաժողովը հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծանր հիվանդության մասին Սուրճն օգնում է կառավարել քաշը Ռուսները Կուրախnվnյում հայտնաբերել են նկուղներ` լցված ուկրաինացի զինվnրականների դիերով (Տեսանյութ) «Իսկանդերները» հարվածել են ՌԴ սահմանների վրա հարձակման համար կուտակվող ուկրաինական ուժերին (Տեսանյութ) Ռուսների «տարօրինակ» անհայտ հրթիռները խոցել են Չեռնիգովում ուկրաինական օբյեկտները Արևմուտքը չի մերժում Ուկրաինայի կողմից ռազմաճակատի արագ փլուզման տարբերակը. ՌԴ Արտաքին հետախուզություն Զելենսկին սպանում է Ուկրաինան՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Եվրոպա. Magyar Nemzet Ներկայացնում եմ Թեւանյան Անդոյի Սորոսից ստացած գրանտը. Նարեկ Մալյան

Մենք դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, պատմական ընտրության առաջ. Փաշինյանի ուղերձում ասված մտքերից

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։ Դրանում ասված է․

 

«Սիրելի՛ ժողովուրդ,

 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

 

2024 թվականն ահա պատմություն է այլևս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

 

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետև այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան և ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլև մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին և արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն և մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

 

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, և ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի և իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

 

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, և այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

 

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետևողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաև ճկունության և ստեղծագործականության, ինչպես նաև բոլորիդ աջակցության շնորհիվ: Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

 

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել և կենտրոնանալ մե՛ր և ոչ թե ուրիշների անելիքների և ասելիքների վրա, և սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է: Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը և մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք և վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարևորագույն անկյունաքար:

 

Գնացեք և սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան և Խաղաղության օրակարգ ասելով: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում և ընտանիքներում, համայնքներում և բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել և կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, և մենք հետևողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

 

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ և մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

 

Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, և այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու և զարգացնելու գործիք է և ուրիշ ոչինչ:

 

Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն և աշխատանք, նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական և մանրամասն հասկանալու համար, որովհետև համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք և ունենք արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետևանք են:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

 

Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչև տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձևը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատևության համար:

 

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձևն ու գաղափարախոսությունը գտնված է, և դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատևության օրակարգը, և այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան և ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան և ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատև պետություն ունենալ:

 

Իսկ աշխատանքը և կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատևության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա: Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք:

 

Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, և այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի և կրթության, փոխվելու և վերափոխվելու ռազմավարության արդյունք է: Այդ արդյունքը պետք է գնահատենք և այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք:

 

2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, և այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը և այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք և որով պիտի առաջնորդենք:

 

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և շնորհավոր Նոր տարի»:

 






Մարզչական փոփոխություններ բռնցքամարտի Հայաստանի հավաքականներումԸնտրեք բաժակ և իմացեք, թե ինչով է լցված ձեր կյանքըԵվրահանձնաժողովը հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծանր հիվանդության մասինՍուրճն օգնում է կառավարել քաշըՌուսները Կուրախnվnյում հայտնաբերել են նկուղներ` լցված ուկրաինացի զինվnրականների դիերով (Տեսանյութ)«Իսկանդերները» հարվածել են ՌԴ սահմանների վրա հարձակման համար կուտակվող ուկրաինական ուժերին (Տեսանյութ)Ռուսների «տարօրինակ» անհայտ հրթիռները խոցել են Չեռնիգովում ուկրաինական օբյեկտներըԱրևմուտքը չի մերժում Ուկրաինայի կողմից ռազմաճակատի արագ փլուզման տարբերակը. ՌԴ Արտաքին հետախուզությունԶելենսկին սպանում է Ուկրաինան՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Եվրոպա. Magyar NemzetՆերկայացնում եմ Թեւանյան Անդոյի Սորոսից ստացած գրանտը. Նարեկ ՄալյանՀունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդըՉկա՛ վճռականություն, չկա՛ իշխանափոխություն. Նարեկ ՄալյանՈվքեր են մասնակցելու Փարաքարի համայնքապետի ՔՊ «քաստինգին» Քարն ընկավ գլխիս. հույս ունենք՝ վերջին Նոր տարին ենք վթարային շենքում նշում. Վարդաշենի բնակիչներԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ամանորի առթիվ շնորհավորական խոսք չի հղել Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ ՂազարյանԻրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններինՀայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. Տիգրան ԱբրահամյանԻնչպես 8 տարի առաջ Միհրան Հարությունյանին դիմավորեցին հրապարակումGoogle-ը ներկայացրել է «խելացի» գաջեթներ տան համար ՍԱՐՍԱՓ. Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցըԻնչպե՞ս է ամերիկյան ընկերությունը տպում տիեզերական հրթիռներ 3D տպիչով NullMixer տրոյացին սպառնում է օգտատերերի գաղտնի տվյալներին DART զոնդի բախումն աստերոիդի հետ հաջող է ընթացել Աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցի արագությունը հասել է ապշեցուցիչ արժեքներիՆԱՍԱ-ն պատմել է ապակե անձրև ու ճառագայթում ունեցող մոլորակների մասին Երեխան անընդհատ նստում է համակարգչի մոտ․ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ առավելագույն օգուտ քաղել դրանից Apple Music և Apple TV հավելվածները կլինեն Windows-ումԱպագայի երկկողմանի տրամվայի պատկերները հայտնվել են համացանցում Ինչպե՞ս է Google-ը մտադիր դառնալ թիվ մեկը ՏՏ ոլորտում Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներումԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը«Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Թրամփը Եվրոպային սպառնում է մաքսատուրքերով. NYTՈվ է Երևանի 76-ամյա ամենահարուստ կինը, որին քննադատել են իր տարիքին համապատասխան չհագնվելու համար2025թ-ին սպասվում է բնակարանների համաշխարհային գների բարձրացում. Euronews100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիսՉուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութ)Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր պատրաստ են ամեն ինչ վտանգի ենթարկել սիրո համարԿենդանակերպի այս նշանները ֆինանսական բարեկեցության կհասնեն 2025 թվականի հունվարի 5-իցԿայացել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Հովիկ ԱղազարյանԲագրատաշենի անցակետում գտնվող պահեստում պիրոտեխնիկա է այրվումՍարգիս Ադամյանը վերադարձավ նախկին ակումբՊարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել էՇՏԱՊ. Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահինԿենդանակերպի նշաններ, որոնց ֆինանսական բարեկեցություն է սպասվում 2025 թվականինԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ըՏրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենաՈ՞րն է լինելու ձեր ճակատագիրը առաջիկա ամիսներինԹրամփը Բայդենի նախագահությունն անվանել է բացարձակ աղետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top