Երեխաների շրջանում չափազանց վտանգավոր չելենջներ տարածելու համար TikTok-ը տուգանվել է․ մանրամասեր
TikTok սոցիալական ցանցը տուգանվել է երեխաների շրջանում վտանգավոր վիրուսային չելենջներ տարածելու համար։
Վենեսուելայի բարձրագույն դատարանը տուգանել է TikTok-ին 10 միլիոն դոլարով՝ վիրուսային չելենջի պատճառով, որի հետևանքով վերջին ամիսներին երեք երեխաներ են մահացել և տասնյակ մարդիկ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները։
Դատարանը նաև հանձնարարել է TikTok-ին գրասենյակ բացել Վենեսուելայում՝ երկրում հաստատված իրավական չափանիշներին համապատասխանությունը վերահսկելու համար։
Անցյալ ամիս դատարանը հարցաքննության էր կանչել TikTok-ի պաշտոնյաներին՝ 12, 13 և 14 տարեկան երեք երեխաների մահվան կապակցությամբ։ Դեռահասները մասնակցել են չելենջի, որը ներառել է քիմիական նյութերի վտանգավոր խառնուրդների օգտագործել, շնչել և տարածել: