Ուկրաինայով ռուսական գազի տարանցումը լիովին դադարեցված է. ինչի կարող է սպասել Եվրոպան. Reuters
ՄիջազգայինԱյսպիսով, հունվարի 1-ից լիողին փակվեց Ուկրաինայով դեպի Եվրոպա Ռուսական գազի տարանցման փականը: Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ կդադարեցնի տարանցումը հունվարի 1-ի առավոտյան ժամը 7-ին:
Ուկրաինայով տարանցման ավարտ. Եվրոպայի կողմից ռուսական գազի կորուստն արդեն իսկ հանգեցրել է տնտեսական լուրջ դանդաղման, գնաճի աճի և ճգնաժամի սրման, գրում է Reuters-ը։
Ռուսաստանը տարանցման պայմանագրի վերջին օրը արդեն սկսել է կրճատել գազի մատակարարումները Եվրոպա Ուկրաինայի տարածքով, հայտնում է Reuters-ը։
Արդյունքում, այսօր Եվրոպայում գազի գներն արդեն բարձրացել են։
Եվրոպայի համար ռուսական էժան գազի մատակարարումների կորուստը (չնայած այն փոխարինեց այն այլ աղբյուրներից մատակարարումներով) հանգեցրեց տնտեսական լուրջ դանդաղեցման, գնաճի աճին և կենսապահովման ծախսերի ճգնաժամի սրմանը:
Ուկրաինան տարեկան մոտ 800 մլն դոլար է կորցնում Ռուսաստանից, իսկ «Գազպրոմը» կկորցնի մոտ 5 մլրդ դոլար՝ Ուկրաինայի տարածքով Եվրոպային գազ չվաճառելով։ Չնայած, Ուկրաինակն այդ կորուստը փոխարինելու տարբերակ չունի, իսկ ահա Ռուսաստանը կարող է վաճառքի այլ ուղղություններ գտնել:
Տարանցման դադարեցումից հետո ռուսական գազի մատակարարումները Եվրոպա կշարունակվեն «Թուրքական հոսք»-ով, իսկ հեղուկ գազը կմատակարարվի նաեւ ծովով։ 2024 թվականին, ըստ Ռուսաստանի կառավարության, ռուսական գազի մատակարարումները Եվրոպա 2023 թվականի համեմատ աճել են 20 տոկոսով։ Ընդ որում, ավելի բարձր գներով, քան Եվրոպան ստանում էր խողովակաշարով` Ուկրաինայով:
Թե ինչու Կիեւը գնաց իր համար ակնհայտորեն վնասակար, բայց նաեւ ՌԴ-ին որեւէ ռեալ հարված չհասցնող ուղղությամբ, փորձագետները բացատրում է բացառապես Բրիտանիայի գործոնով: Սրանով ընդամենը Բրիտանիայն ծանր հարված է հասցնում Եվրոպային` սեփական տնտեսական խնդիրները կոմպենսացնելու համար: Իսկ ահա Կիեւը ցույց տվեց, թե իրականում ում հրամաններն է կատարում, անգան եթե դրանք վնասում են սեփական շահերին:
Ի դեպ, համեմատության համար. իսկ մի՞թե Հայաստանում նիկոլյան խունտան բառացիորեն նույնը չի անում: