Մոսկվայի և Թեհրանի ծաղկող բարեկամությունը փակուղու առաջ է կանգնեցնում Իսրայելին և ԱՄՆ-ին
ՄիջազգայինՄոսկվայի և Թեհրանի ծաղկող բարեկամությունը փակուղու առաջ է կանգնեցնում Իսրայելին և ԱՄՆ-ին, գրում է Ynet-ը։
Մինչ Թրամփը Սպիտակ տուն կվերադառնա, Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Սպասվում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ փաստաթուղթ ստորագրելու համար։
Ըստ աղբյուրի, Իսրայելը մտավախություն ունի, որ համաձայնագիրը կարող է նպաստել Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Գործընկերության շրջանակներում Թեհրանն արդեն Մոսկվային հրթիռներ և անօդաչու սարքեր է մատակարարում, իսկ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կարագացնի Սու-35 կործանիչների, հրթիռային տեխնոլոգիաների, արբանյակների և հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Իրանին:
Թեև միջուկային համագործակցության մասին պաշտոնապես չի հայտարարվել, Իսրայելը մտահոգություն է հայտնել հնարավոր թաքնված պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք կարող են Իրանին մոտեցնել միջուկային զենք ստեղծելուն:
Ynet-ի փորձագետ Ռոն Բեն-Իշայը նշում է, որ գործընկերության շուրջ բանակցությունները տևել են ավելի քան վեց ամիս, սակայն Ռուսաստանը չէր շտապում ոգևորություն ցուցաբերել՝ կապված փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակի և սեփական ռեսուրսների կարիքների հետ՝ Ուկրաինայի հետ պատերազմի ֆոնին։