Ուղղակի ապշել կարելի է. Հայկոյի եւ Անահիտի որդին հոլիվուդյան աստղի է նմանվում
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի եւ երգչուհի Անահիտ Սիմոնյանի որդու նոր լուսանկարները 2025-ի շոուբիզնեսյան առաջին անակնկալն էր: Արման Հակոբյանը ոչ միայն մեծացել է, այլեւ վերածվել է հոլիվուդյան կինոյի հերոսի կամ հայտնի ամսագրերի դեմքի: Նրա շլացնող տեսքը պարզապես ապշեցրել է Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի երկրպագուներին։ Գեղեցկադեմ ու հմայիչ տղամարդ դարձած Արման Հակոբյանը, կարծես թե, իր հայտնիությամբ հավակնում է գերազանցել մայրիկին ու հայրիկին:
«Շնորհավոր Ամանոր, ընկերներ: 2025 թվականն արդեն մոտենում է, եւ ժամանակն է նոր երազանքների, նոր ձեռքբերումների եւ նոր ժպիտների։ Այս տարի մեզ համար փոփոխությունների, աճի եւ, իհարկե, անսահման սիրո ժամանակաշրջան էր։ Ես եւ որդիս շնորհակալ ենք ձեր աջակցության, բարի խոսքերի եւ ջերմ պահերի համար, որոնք կիսել եք մեզ հետ։
Թող 2025 թվականը ձեզանից յուրաքանչյուրին բերի առողջություն, երջանկություն եւ ամենանվիրական ցանկությունների իրականացում։ Թող ամեն օրը լցված լինի լույսով, ոգեշնչմամբ եւ ուրախությամբ: Իսկ ձեր սիրելիները թող միշտ ձեր կողքին լինեն՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարեւորը սերն է։
Եվ, իհարկե, մի քանի հատուկ խոսք որդուս համար.
Սիրելի՛ս, թող այս տարին քեզ տա նոր բացահայտումներ, հետաքրքիր արկածներ եւ քաջություն՝ երազելու ամենաանհավանական բաները: Դու իմ հպարտությունն ես, իմ ոգեշնչման աղբյուրը եւ իմ ուժը: Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում»,- գրել է երգչուհի մայրիկը: