Վերլուծական՝ ցնդած փոդքաստից հետո
ՆերքաղաքականՆիկոլ - Ան, տեսա՞ր, հերթական անգամ մեզ սիրել տվեցինք ընտանեկան podcast-ով:
Աննա - Հա, բա գիտես մեր համար գժվում են էս մարդիկ:
Նիկոլ - Էն էլ ոնց, շահում ենք էլի ժողովրդի վստահությունը: Աննա ու ամենահավեսը էն ա, որ ինչ էլ անեմ սիրողների բանակը ունեմ: Եվ այդ մեկ մարդը դու ես, Նիկո՛լ, որ սովորական մահկանացու ես:
Աննա - Հա՜, հա՜, հա՜, մահկանացու, ինչ էլ բառ գտար:
Նիկոլ - Դե բա լրագրող եմ, ի վերջո, եղել: Լսի, մենք հեսա սուպերաստղ ենք դառնալու, Ալիեւն էլ իր կնոջ հետ ա սկսելու նման բաներ նկարի:
Աննա - Հա հնարավոր ա, Նիկոլ «ամենակարող»:
Նիկոլ - Էս ծաղրո՞ւմ ես, Աննա՛:
Աննա - Չէ, փաստն եմ արձանագրում:
Նիկոլ - Մի խոսքով էս ֆորմատը դուրս եկավ:
Աննա - Շատ լավն ես, իմ Նիկոլ:
Նիկոլ - Համ վարչապետ, համ բլոգեր, համ կրթության գծով, համ լրագրող, համ քաղաքագետ:
Աննա - Ինձ էլ գցեցիր քո ջրերը:
Նիկոլ - Հա էլ ասում ես հերթ չես տալիս, սպասի Սորոսից էլի փող ուզենք, էտ հարուստ ծերուկը լավ մարդ ա:
Աննա - Ես էլ գնամ «Կրթելը նորաձեւ է շարքը» շարունակեմ:
Նիկոլ - Շատ կիրթն ես է Աննաս:
Աննա - Դու էլ լավ մանիպուլյատոր ես, Նիկոլ, բռի մեջ ես պահում ժողովրդին:
Նիկոլ - Հա բա թավշյա հեղափոխության համար իզուր հո էտքան փող չէինք ծախսել:
Աննա - Դե լավ գնամ կրթեմ մարդկանց:
Նիկոլ - Հա, գնա, էտ անգլերեն սովորելուց էլ մի քիչ ցածր խոսա:
Աննա - Քո նման:
Ահա թե ինչպես կարող էին զրուցել Նիքոլն ու Աննան իրենց փոդքաստից հետո, մնում է դուք բացեք ձեր աչքերը, որ ձեզ էշի տեղ չդնեն....
ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆ
«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ,
պահեստազորի փոխգնդապետ