Գիտեմ՝ երբեք ծնկի չես գա, դրա համար հպարտանում եմ քեզնով, չնայած՝ անչափ դժվար է առանց քեզ. Աշխեն Սումբուլյան
Ներքաղաքական«Եվս մեկ ամանօր առանց քեզ։ Մի՞թե անազատությունն է քո զոհաբերությունների եւ պայքարի գինը։ Բանտ, պատերազմ, դիրքեր եւ նորից բանտ։ Թշնամին չկարողացավ ծնկի բերել քեզ և դրա համար քեզ նորից բանտարկեցին։
Տարիներ շարունակ կռվել ես հանուն քո ազգի եւ հայրենիքի ու այդ ճանապարհին քո անձնականից, քո ազատությունից եւ կյանքից վեր ես դասել մեր հայրենիքն ու մեր ազատությունը։ Անգամ հիմա, երբ խոսում ես ինձ հետ, նորից ու նորից կրկնում ես՝ «Լավ է լինելու, առաջ Աստված», եւ ես հավատում եմ քեզ։
Գիտեմ, որ երբեք ծնկի չես գա եւ դրա համար հպարտանում եմ քեզանով, չնայած, որ անչափ դժվար է առանց քեզ։
Հարազատներս իմ եւ Արթուրի անունից շնորհավորում ենք ձեր բոլորի գալիք Ամանորը։ Մենք բոլորս միասին դժվարին օրեր ենք անցել, բայց վստահ եմ, որ այս գալիք նոր տարում մեր ազգը միավորվելու է և Արթուրը, և մեր մյուս հայորդիները ազատություն ձեռք կբերեն, այնպես ինչպես և կազատագրվի մեր հայրենիքը։
Շնորհավոր Ամանօր եւ Սուրբ Ծնունդ», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ։