Մաղթում եմ գալիք տարում չկորցնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար. Արթուր Վարդանյան
ՆերքաղաքականՍիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը։
Յուրաքանչյուր տարի իր իրադարձություններով, ակնկալիքներով բացառիկ է, որը պետք է ապրել լրիվ ուժով։ Ձեզ մաղթում եմ գալիք տարում չկորցնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, պաշտպանել, պահպանել և բազմապատկել այն արժեքները, որոնք մեզ են թողել մեր նախնիները, որոնց կրողն ենք այժմ և որոնք պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին։
Հունվարի 1-ին բացելու ենք հերթական 365 էջանոց գրքի առաջին էջը։ Մեզանից է կախված, թե ինչ բովանդակությամբ կլցնենք դրանցից յուրաքանչյուրը։ Եվ միայն մեր սխալը կլինի, եթե դրանք թերթենք դատարկ։
Աստված պահապան և օգնական հայ ազգին, յուրաքանչյուրիս։
ԱՐԹՈՒՐ ՎԱԼԵՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության առաջնորդ