Եկող տարին ուկրաինացիների համար ավելի բարդ է լինելու, քան նախորդները. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական դեռ իրատեսական մոտեցումներ հայտնող աղբյուրը 2025թ-ին հետ կապված նման սպասելիքներ ունի.
«1. Նոր տարում հիմնական հարցն այն է, թե կլինի՞ խաղաղություն և խաղաղ գործի սկիզբ։ Մեր կանխատեսումներով խաղաղության հնարավորությունը նվազագույն է։ Մենք տալիս ենք 50 տոկոս, որ խաղաղությունը կարող է գալ 2025 թվականի վերջին, բայց կա նաև հավանականություն, որ պատերազմը կընդլայնվի։ «Հարևանները» ներքաշվելու են ուկրաինական ճգնաժամի մեջ: Սա Զելենսկու ցանկությունն է, որը կօգնի նրան շարունակել իշխել։ Հակամարտության ընդլայնումը նրան պարտությունից խուսափելու շանս է։
2. Ըստ այդմ, կմեծացվեն մոբիլիզացիայի ծավալները` մոբիլիզիացիոն տարիքը նվազեցնելու միջոցով: Հարցը միայն այն է, թե ինչքա՞ն (մինչև 18 կամ 21 տարեկաններ): Գումարած՝ կանանց մոբիլիզացիան կընդլայնվի։
3. Ուկրաինայում տնտեսական ճգնաժամը կսրվի: Կբարձրանան գներն ու սակագները:
4. Էներգիայի դեֆիցիտը կլինի մշտական: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, մեզ հոսանքազրկելու է հնարավորինս. առավելագույն մակարդակով: Ավելացրած, որ հունվարի 1-ից ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա լիովին կդադարեցվի, որն արդեն իսկ մեզ համար հսկայական կորուստներ են: Բացի այդ, չստանալով գազ Սլովակիան, ըստ ամենայնի, կդադարեցնի Ուկրաինայի էներգամատակարարումը:
5. Գրիվնան կէժանանա: Այն կարող է ի վերջո փլուզվել:
6. Ուկրաինան կկորցնի վերահսկողությունը Կուրսկի տարածքների նկատմամբ, եւ արդեն այս ձմռանը:
7. Դոնբասը լիովին կկորցնենք:
8. Ուկրաինացիները կշարունակեն լքել երկիրը, որը նոր մասշտաբների կհասնի զորակոչային տարիքի նվազեցման ֆոնին:
9. Գյուղատնտեսության ոլորտը «կմեռնի»: Արևմտյան մեծ խաղացողները չնչին գներով կգնեն այն:
10. Պետական ակտիվների վաճառքը շարունակվելու է: Պարապուրդի մատնվող գազատեղափոխման համակարգը եւս, ամենայն հավանականությամբ, չնչին գնով կգնվի: Ամբողջ երկիրը պատկանելու է կորպորացիաներին:
11. Ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն մինչեւ տարեվերջ, հնարավոր է նաեւ 2025 թվականի սկզբին։
12. Զեի վարկանիշը կնվազի: Դժգոհությունը կաճի: Այդ թվում՝ զինվորականների շրջանում։ Մայդանի վտանգը մեծ կլինի:
13. Թրամփը կփորձի հեռացնել Զելենսկիին կամ Երմակին. Եթե Երմակը, ապա նրա տեղը կդնեն Թրամփի մարդուն, դա կլինի Զեի համար իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը։
14. Հասարակության մեջ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ագրեսիան կշարունակի մարել։ Կմեծանա նրանց թիվը, ովքեր, ընդհակառակը, կհամաձայնեն «ռուսական աշխարհին»։
15. Զեն կփորձի Թրամփին ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ: Սա, ըստ Զեի, պատերազմը շարունակելու շանս է։
16. Ուկրաինայում կարող է սկսվել քաղաքական ճգնաժամ:
Եզրակացություն. ընդհանուր առմամբ, եկող տարին ուկրաինացիների համար ավելի բարդ է լինելու, քան նախորդները»։