Ստաժավոր ահաբեկիչը` Սիրիայի պաշտպանության նախարար
ՄիջազգայինՍիրիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մերհաֆ Աբու Կասրան։
Ծառայողական ցուցաը հետեւյալն է.
«Ան-Նուսրայի ճակատ» (մինչև 2016 թ.):
«Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» (2016–2017):
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» (2017–2024):
Երեւի ավելորդ է հիշեցնել, որ երեքն էլ միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված կառույցներ են: Այսինքն, Պաշտպանության նախարար են նշանակել ստաժավոր ահաբեկչի: Այս «դեմոկրատիայի» համա՞ր Սիրիայի ժողովուրդը դեռ 2013թ.-ին դուրս եկավ Ասադի դեմ:
Այս նշանակումը, ավելի ճիշտ` Սիրիայում ահաբեկչական ճանաչված կառույցի իշխանության գալը նոր բան է աշխարհի մասշտաբով: Էլի են եղել դեպքեր, երբ նման կառույցները իշխանություն են վերցրել, օրինակ` Թալիբանն Աֆղանստանում: Բայց որչ «քաղաքակիրթ» աշխարհը շտապել է լեգիտիմացնել այդ իշխանությունը, դա արդեն նորություն է: