Financial Times. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի 2025թ.-ին
ՄիջազգայինFinancial Times-ը կանխատեսում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի 2025 թվականին։ Միաժամանակ Ուկրաինան ստիպված կլինի հաշտվել տարածքների փաստացի կորստի հետ, նշում է հրատարակությունը։
Թերթը ենթադրում է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կսպառնա ավելի կոշտ պատժամիջոցներով և կմեծացնի Ուկրաինային զենքի մատակարարումները, եթե Մոսկվան հրաժարվի ԱՄՆ-ի պայմաններից։ Նաև Թրամփը, ըստ FT-ի լրագրողների, «կսառչի», բայց ամբողջությամբ չի չեղարկի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարը։
«ԱՄՆ նախագահը պետք է սպառնա ավելի կոշտ պատժամիջոցներով և մեծացնի ամերիկյան աջակցությունը Կիևին, որպեսզի համոզի Մոսկվային` լրջորեն ներգրավվել բանակցություններում: Նաեւ Թրամփին կհամոզեն, վերջնականապես չհանել Ուկրաինայի անդամակցության թեման ՆԱՏՕ-ին, որի դիմաց գոնե սկզբում կհամաձայնի դե ֆակտո, բայց Ռուսաստանի ոչ օրինական վերահսկողությունը ներկայումս զբաղեցրած տարածքի վրա՝ հողերի որոշ փոխանակումներով՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող եվրոպական անվտանգության երաշխիքների դիմաց: Մինչդեռ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, ի վերջո, սառեցվելու է: Իսկ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ եվրոպական վճռականությունը վերջնականապես կթուլանա»,- գրում է FT-ն։
Նկատենք, որ FT-ն լիբերալիստական հարթակում գործող առանցքային քարոզչամիջոց է, եւ այս տարբերակը, ըստ էության, այն է, որը շատ կցանկանային, որ Թրամփն առաջ տաներ: Սակայն այդ ուղղությունը, ըստ էության, մոտավորապես այն է, որն առաջ էր տանում Բայդենի վարչակազմը: Ու վիճակը հասել է նրան, որ ԱՄՆ-ի մոտ այլեւս ՌԴ-ին ճնշելու միջոցներ չեն մնացել, իսկ լարվածությունը հասել է միջուկային բախման շեմին:
Իսկ ուկրաինական ռեալ խաղաղության համար բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն ոչ թե Կիեւը եւ Մոսկվան, Այլ` Վաինգտոնը եւ Մոսկվան: Ու նման բանակցությունների օրակարգում Ուկրաինան ամենեւին էլ հիմնական թեմա չի լինելու: