Ռուսաստանի հարեւանությամբ նոր պատերազմ է հասունանում
ՄիջազգայինՔաղաքագետ Սերգեյ Մարկովի կարծիքով, Ռուսաստանի հարեւանությամբ նոր պատերազմ է հասունանում.
«Աֆղանստանի և Պակիստանի միջև: Ընդ որում, Պակիստանի կողմից Տաջիկստանի մասնակցությամբ: Ռուսաստանի դաշնակիցներ Տաջիկստանն ու Ուզբեկստանը շատ դժգոհ են, որ թալիբները գրեթե միայն փուշթուններ են նշանակում և ոչինչ չեն տալիս տաջիկներին և ուզբեկներին, որոնք Աֆղանստանում կազմում են բնակչության մոտ 15%-ը: Նաեւ նրանց հանդեպ ճնշումներով` արմատական իսլամիստների և մասամբ հենց Թալիբանի կողմից։
Ժամանակին ենթադրվում էր, որ թալիբները ստեղծվել են Պակիստանի ռազմական հետախուզության կողմից: Բայց հիմա Պակիստանի ռազմական հետախուզության ղեկավարը բանակցություններ է վարում Տաջիկստանի նախագահի հետ, թե ի՞նչ անել թալիբների հետ:
Եվ սա գլխացավանք է մեծ տերության՝ Չինաստանի համար։ Պակիստանը Չինաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է` համագործակցության խորության առումով։ Միաժամանակ Պեկինը Աֆղանստանի հետ կապված եւս տնտեսական մասշտաբային ծրագրեր ունի»: