382 ՄԵԴԱԼ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՑ
ՍպորտՍամբոյի Չարենցավանի «Մարգարյան» մարզական ակումբի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես ամփոփեց մարզական տարին.
- Նշեմ, որ այս տարին շատ հաջող էր մեզ համար, բոլոր մրցաշարերը միասին մեր ակումբի սաները նվաճել են 382 մեդալ, որից 154 ոսկե, 89 արծաթե ու 139 բրոնզե։ Ունեցել ենք Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մասնակիցներ, ովքեր բարձր արդյունքներ են գրանցել. Աննա Այվազյան, սամբո Եվրոպայի առաջնություն, ԱԱ 5֊րդ, Անի Մարտիրոսյան, սամբո, ԵԱ, բրոնզե մեդալ, Սերյոժա Մելքոնյան, սամբո ԱԱ 5֊րդ տեղ, Յուլյա Մարտիրոսյան, սամբո ԵԱ 5֊րդ տեղ, Լեոնիդ Մելիքյան, Ձեռնամարտ ԵԱ արծաթե, ԱԱ բրոնզե, Հրաչիկ Գրիգորյան Ձեռնամարտ ԱԱ 5֊րդ տեղ։
Ներկայացնում եմ Մարգարյան մարզական ակումբի տարվա 10 լավագույն մարզիկներին Աննա Այվազյան, Անի Մարտիրոսյան, Սերյոժա Մելքոնյան, Լեոնիդ Մելիքյան, Նարեկ Տիգրանյան, Արմեն Սահակյան, Վալերի Եդիգարյան, Հրաչիկ Գրիգորյան, Գոռ Միրզոյան, Տարոն Ըռքոյան։
Շնորհավորում եմ մեր հայ ազգին, զինվորներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղության, առողջության, նորանոր հաղթանակների տարի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ