Քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ.Ում է թիրախավորելու համացանցը գալիք տարում. Բացառիկ զրույց հայտնի տեղեկատվական փորձագետի հետ
ՀանդիպումԻ՞նչ մարտահրավերների առաջ է կանգնելու համացանցը 2025թ.-ին, ո՞ր մասնագիտության տերերն են լինելու համացանցային հանցագործների թիրախում, եւ ինչպե՞ս պաշտպանվել հարցերն ուղղել ենք հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետ , Friend ընկերության հիմնադիր ղեկավար ԱՐՍԵՆ ԼԵՒՈՆՅԱՆԻՆ
-2025 թվականին կիբերհանցագործությունները շարունակելու են մեծ մարտահրավերներ առաջացնել, և մի շարք նոր սպառնալիքներ կարող են ի հայտ գալ։ Հավանական մարտահրավերները ներառում են.
1. Ավտոմատացված ֆիշինգ և անձնական տվյալների հավաքագրում AI-ի միջոցով։
2. Բլոկչեյնի և կրիպտոարժույթների թիրախներ, ներառյալ գրավադրման հարձակումները։
3. Պետական կառույցների ու ենթակառուցվածքների հարձակումներ՝ էներգետիկ համակարգեր, առողջապահություն։
2. Վիրուսների և մալվարների տարածում անհատական և կորպորատիվ համակարգերում։
Սովորական օգտատերի համար՝
1. Գաղտնաբառերի և անձնական տվյալների գողություն։
2. Համակարգերի ներխուժում։
3. Սոցիալական ցանցերից անձնական տեղեկությունների գողություն։
4. Ցանցային խաբեություններ և ներդրումների կորուստ։
5. Ծրագրերի չթարմացման և թույլ գաղտնաբառի հետևանքով առաջացած խոցելիություններ։
6.Ինտերնետային մանիպուլյացիաներ։
Ինչպես պաշտպանվել՝
1. Թարմացրեք ծրագրերը:
2. Օգտագործեք ուժեղ գաղտնաբառեր:
3. Օգտագործեք երկու-համակարգային վավերացում:
4. Վստահեք միայն հայտնի աղբյուրներին։
5. Անվտանգության ծրագրեր տեղադրեք՝ վիրուսների դեմ պայքարելու համար։
6. Մի սեղմեք կասկածելի հղումների վրա։
- Ըստ Ձեզ կա՞ն ՀՀ-ում անձիք, ովքեր գաղտնալսվում եմ հայտնի «Պեգասուսի» միջոցով։
- « Պեգասուս» ծրագրի օգտագործման վերաբերյալ ՀՀ-ում չկա պաշտոնական ապացույց, սակայն հնարավոր է, որ այն օգտագործվում է որոշ անձանց գաղտնալսելու համար, հատկապես քաղաքական ակտիվիստների ու լրագրողների։ Անվտանգությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել անվտանգ հաղորդագրությունների ծրագրեր և ակտիվացնել երկկողմանի վավերացում։