Վրաստանի նոր նախագահի ստորագրած առաջին փաստաթուղթը հաստատ Արեւմուտքի դուրը չի գա
ՄիջազգայինՎրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր երդմնակալության օրը ստորագրել է օրենք, որն արգելում է դիմակներ կրել հանրահավաքներում։ Օրենքը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պորտալում։
Իմաստը հետեւյալն է. եթե քաղաքացիներն օրինական պահանջով են դուրս գալիս հանրահավաքների, ապա նրանք դեմքերը թաքցնելու կարիք չունեն: Իսսկ եթե թաքցնում է, դա կարող է խոսել ոչ իրավական գործողությունների մասին, ավելին, որ նախապես են դրան պատրաստվել:
Իրականում կարելի է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է: Դիմակավեր անձիք «գունավոր հեղափոխությունների» պարտադիր տարրերից են, եւ նման հրամանագրերով վրացական իշխանությունենրն էլ ավելի են նվազեցնում նման «հեղափոխությունների» հավանականությունը: Կարճ ասած, Վրաստանի նոր նախագահի ստորագրած առաջին փաստաթուղթը հաստատ Արեւմուտքի դուրը չի գա: