ԱՄՆ-ում ուշացած ահազանգել են Ուկրաինայում ռուսների գրաված Abrams տանկերի մասին
ՄիջազգայինՌուս զինվորականները կկարողանան ուսումնասիրել Ուկրաինայում գրավված Abrams տանկերը, գրում է Military Watch Magazine-ը։
«Ուկրաինական Abrams 31 տանկերից 20-ի (սա շատ հնացած թիվ է, վերջին տվյալներով ուկրաինական ուժերի տրամադրության տակ կա ընդամենը 3-4 աշխատող մեքենա) ոչնչացմամբ, մի քանի միավորների հաստատված գրավումը` միայն աննշան վնասվոծքով, Ռուսաստանի համար առաջին հնարավորություններից մեկն է տալիս այդ զրահատեխնիկան մանրամասն ուսումնասիրության համար», - ասվում է նյութում:
Ինչպես նշել են դիտորդները, ամերիկյան զրահատեխնիկայի գրավումը նշանակալի է, քանի որ Abrams տանկերը լայնորեն օգտագործվում են ինչպես ԱՄՆ-ի բանակի, այնպես էլ նրա դաշնակիցների կողմից:
Բացի այդ, Ռուսաստանի դաշնակիցներին կարող է հետաքրքրել նաև գրավված նմուշների ուսումնասիրությունից ստացված տեղեկատվությունը, եթե ցանկանան ինչ-որ բան օգտագործել սեփական արտադրության մեջ, ընդգծել են նյութի հեղինակները։
Ամռանը CNN-ը հրապարակեց մի զեկույց Ուկրաինայից, որտեղ ուկրաինացի զինվորականները դժգոհում էին իրենց փոխանցված ամերիկյան Abrams տանկերի խնդիրներից, որոնք դարձան «թիվ մեկ թիրախ» Ռուսաստանի Զինված ուժերի համար մարտի դաշտում։ Մասնավորապես, նրանք պնդում են անբավարար զրահատեխնիկա, տեխնիկական խնդիրներ, զինամթերքի պակաս:
Հիշեցնենք, որ Ուկրաինայհում ռուսները գրավել են ոչ միայն Abrams-ներ, այլ գործնականում նաեւ ՆԱՏՕ-ական այն բոլոր զինատեսակների նմուծները, որոնք հատկացվել են Կիեւին: Բնականաբար, դրանք բոլորն էլ մանրամասն ուսումնասիրնել են, որի արդյունքում էլ աստիճանաբար ռուսների մոտ բարձրցավ այդ զինատեսակների ոչնչացման ծավալները` ՆԱՏՕ-ական երկրների բանակներին դնելով բարդ վիճակի մեջ: