Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական«Աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում. աշխարհակարգերը փոխվում են, հները կործանվում են, նորերը՝ ստեղծվում։ Պետություններ են վերանում կամ վերաձևավորվում, և մենք այս ամենի կենտրոնում ենք։ Մեր առնվազն երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բացահայտորեն հայտարարում են Զանգեզուրի միջանցքի պահանջի մասին և սպառնում խնդիրները լուծել ուժով։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ոչ բարով ղեկավարը, անտեսելով մեր երկրի ազգային շահերն ու անվտանգության հիմնախնդիրները, զբաղված է ընտանեկան փոդքաստներով։ Այսօր, երբ մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն, մենք ականատես ենք լինում քաղաքական անպատասխանատվության և դիվանագիտական պասիվության։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի կատարում իր պարտականությունները՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը և պետականության պահպանությունը։
Ժամանակն է գիտակցել, որ մեր անվտանգությունը և պետականության ապագան պահանջում են խելամիտ քաղաքականություն, ակտիվ դիվանագիտություն և վճռական քայլեր՝ դիմակայելու արտաքին և ներքին մարտահրավերներին։