Սիրելի հայրենակիցներ, եկեք ազգովի պայմանավորվենք, որ 2025 թվականին...
ՆերքաղաքականՕձի տարում ձեռք ենք բերելու օձի իմաստնություն, շրջահայացություն, հեռատեսություն, նպատակասլացություն, օձի պես լինելու ենք հիշաչար ու անզիչում դավաճանության, ստորության և թշնամու նկատմամբ։
Որ 2025թ. ձերբազատվելու ենք այս չարիքից, մղձավանջից, ազգային խայտառակությունից ու անպատվությունից, այս ազգադավներից։ Որ մեր համար այլևս հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը դառնալու են գերագույն արժեք։
Որ ատելության, անհանդուրժողականության, նյութապաշտության, անհամերաշխության, ստի, կեղծիքի, անարդարության, անհավատության, սատանայի, ստորաքարշության, տգիտության ու քծնանքի փոխարեն՝ ընտրելու ենք սերը, հանդուրժողականությունը, անհաշվենկատությունը, ճշմարիտը, անկեղծությունը, արդարությունը, ազնիվ հավատքը, Աստծուն, առաքինությունն ու արժանապատվությունը։
Որ հաղթահարելու ենք մեր միջի ստրկամտությունը, վախը և անվստահությունը մեր ուժերի նկատմամբ։
Որ դառնալու ենք ավելի կազմակերպված, համբերատար ու հետևողական, որ անձնական, կուսակցական շահը և ամբիցիաները ստորադասելու ենք հանրային, պետական շահին, որ դառնալու ենք քաղաքականապես ավելի հասուն և այլևս իշխանություն ենք ձևավորելու բացառապես արժանավոր ու իմաստուն մարդկանցից, որ մեր հողն ու հայրենիքը սիրելու ենք մեր կյանքից առավել։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու