Ամենադժվարը անցավ կիսաեզրափակիչը բուլղարացու հետ թեժ պայքարը
ՍպորտՎերջերս Երևանի «Միկա» մարզական համալիրում կայացել է աննախադեպ մարզական իրադարձություն, KWF Կիոկուշին կարատեի 36-րդ բաց առաջնությունը։ Նախորդը Շվեդիայում է կայացել։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել մեծահասակների կազմում ոսկե մեդալ նվաճած, Կովկասի չեմպիոն, ծնունդով Լոռու մարզի Տաշիր քաղաքից ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Հանդես եկա 75 կգ քաշային կարգում։ Սկզբից հաղթեցի Լեհաստանի ներկայացուցչին, ով Աշխարհի փոխչեմպիոն էր, ապա պարտության մատնեցի բուլղարացի մրցակցիս, եզրափակչում էլ նոկաուտով հաղթեցի մյուս լեհ մրցակցիս։ Ամենադժվարը անցավ կիսաեզրափակիչը բուլղարացու հետ թեժ պայքարը։ Այս հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում հերոսաբար անմահացած իմ անձնական մարզչի ՍԵՎԱԿ ՍԵՐՈԲՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Նա կամավոր մեկնել էր ռազմաճակատ, Հերոսաբար կռվել ու զոհվել էր Մարտունիում։ Նշեմ, որ շատ լավ է, որ մեր երկրում կայացավ նման մեծ մրցաշար, տան պատերն էլ շատ օգնեցին, զգում էի երկրպագուների աջակցությունը դահլիճից, պատասխանատվությունը կրկնակի էր։ Պայմանագրային զինծառայող եմ եղել, ահագին ժամանակ եղել եմ շրջափակման մեջ, Արցախի շրջափակման ժամանակ։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենակարևորը խաղաղության, առողջության, նպատակների իրականացման տարի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ