Բժշկուհի, ով հոգեբանորեն եւ ֆիզիկապես հյուծված պացիենտին իր հոգատար և ուշադիր վերաբերմունքով պայքարելու ձգտում է տալիս
ԱռողջապահականԲժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն, այլ այլառաքելություն է, հենց այս այս սկզբունքով է առաջնորդվում «Գյումրի» բկ-ի Թերապեւտիկ բաժանմունքի վարիչ, իր իսկ պացիենտների կողմից բարձր գնահատանքի արժանացած Լիլիթ Սարգսյանը:
«Ցանկացած հիվանդի համար կարեւոր է վստահելի ու գրագետ մասնագետի ձեռքում հայտնվելը։ Այդպիսինն է մեր բժշկուհի Լիլիթ Սարգսյանը»,- բազում անգամներ ծանր վիճակում բժշկուհու ղեկավարած բաժանմունքում հայտնված, ապա վերականգնված եւ ժպիտով բարով մնաս ասող պացիենտ Գոհար Դավթյանը, ընդգծելով.
- Հիանալի մարդ , գրագետ և ճիշտ մոտեցում։ Մարդ, ում հանգստորեն կարելի է վստահել: Բժշկուհի, ով ամենադժվար պահերին, հոգեբանորեն եւ ֆիզիկապես հյուծված պացիենտին իր հոգատար և ուշադիր վերաբերմունքով նոր կյանք ու պայքարելու ձգտում է տալիս: