Շաբաթական չորս խնձորը կիջեցնի սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը. Frontiers
ՀասարակությունՅանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են բարձր խոլեստերին ունեցող միջին տարիքի 2 184 տղամարդիկ եւ կանայք: Գիտնականները տվյալներ են հավաքել կամավորների սննդակարգի վերաբերյալ՝ հատկապես ուշադրություն դարձնելով մրգերի օգտագործմանը։ Դրանից հետո սկսվել է մասնակիցների դիտարկման շրջանը, որի ընթացքում հետազոտողները գրանցել են բոլոր մահերը։
Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
Բացի այդ, հետազոտողները հաշվարկել են, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ խնձոր ուտելը (շաբաթական մոտ երեք-չորս հատ) կապված է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկի 40 տոկոս կրճատման հետ: