Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային կոկտեյլներ՝ ամանորյա սեղանին
ՀասարակությունՇատ շուտով Ամանորը կթակի մեր դռները եւ եթե ժամանակ ունեք, ապա առաջարկում ենք մի քանի կոկտեյլ (ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային) պատրաստել եւ զարմացնել ձեր հյուրերին:
Իհարկե, եթե ցանկանում եք տարին հաջողությամբ դիմավորել ու անցկացնել, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ է սիրում տարվա խորհրդանիշ այծը: Ճիշտ է, ջուր. հետեւաբար այս տարի սեղանին անպայման պետք է ջուր դնել, բայց չպետք է մոռանալ նաեւ խմիչքների մասին: Առաջարկում ենք պատրաստել ըմպելիքներ մանուկների եւ մեծահասակների համար:
Հաշի առնելով այն հանգամանքը, որ երեխաներին պետք է ոչ ալկոհոլային խմիչքներ հյուրասիրել, ապա կարելի է տաք շոկոլադ, նարնջի հյութ կամ մեր առաջարկած կոկտեյլը պատրաստել:
Բաղադրությունը՝
1 բաժակ ջուր
4 նարինջ
2 ճաշի գդալ շաքարավազ
3 մեխակ
Դարչինի փայտիկներ՝ 2 սմ.
Մշկընկույզ
Պատրաստման եղանակը. նարնջի հյութը հարկավոր է քամել եւ ավելացնել մեկ բաժակ ջուր, շաքարավազ, դարչին եւ մեխակ:Ստացված զանգվածը եռացնելուց հետո, պետք է թողնել, որ սառչի եւ ավելացնել քերած մշկընկույզը: Կոկտեյլը պատրաստ է: Ի դեպ, կոկտեյլն ալկոհոլային դարձնելու համար կարելի է մի փոքր բեյլիս (լիկյոր) ավելացնել:
Բաղադրությունը՝
40 գ. նարնջի հյութ
60 գ. սառը շամպայն
Այս կոկտեյլն ունի շատ հեշտ ու արագ պատրաստման եղանակ: Ընդամենը անհրաժեշտ է գինու սառեցված բաժակի մեջ լցնել նարնջի հյութն ու ավելացնել սառը շամպայնը: Ահա եւ վերջ:
Դեղձով կոկտեյլ Բելինի
Բաղադրությունը՝
200 մլ. դեղձի հյութ
Մեկ բաժակ շամպայն
1 դեղձ
Պատրաստման եղանակը. բաժակի մեջ պետք է լցնել դեղձի հյութն ու շամպայնը՝ 1/1 համամասնությամբ եւ զարդարել դեղձի կտորներով:
Կիտրոնով կոկտեյլ
Կիտրոնի հյութն ու մի կտոր շաքարը պետք է լցնել բաժակի մեջ՝ ավելացնելով սառը շամպայնը: Բաժակը զարդարել կիտրոնի կտորներով:
Նարնջով եւ սուրճով լիկյոր
Բաղադրությունը՝
1լ. օղի
1 նարինջ
40 թեյի գդալ շաքարավազ
40 հատիկավոր սուրճ
Պատրաստման եղանակը. նարնջի վրա հարկավոր է կտրվածքներ անել եւ դրանց մեջ տեղադրել սուրճի հատիկները: Այնուհետեւ նարնջի վրա պետք է շաքարավազ ավելացնել ու օղի լցնել: