Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
ՆերքաղաքականՄոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան» ՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Կարապետյանին բերման են ենթարկել Մոսկվայի Տվերսկայա փողոցից։ Նրա նկատմամբ, իբր, հետախուզում է հայտարարվել հայրենիքում ՝ «ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «իշխանության չարաշահում» հոդվածներով ։
Կարապետյանը երեք տարի եղել է Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը և ղեկավարել ՀՀ ՊՆ-ն: