«Տետ ա տետ»-ի  տաղավարում երգչուհի Անահիտ Սիմոնյանն է: Վերջինս հաղորդման ընթացքում խոսել է երջանկահիշատակ Հայկոյի ընտանիքի`մոր և եղբոր հետ ունեցած հարաբերությունների մասին:

Երգչուհու խոսքով` իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել անգամ այն ժամանակ, երբ զույգը բաժանված է եղել.

«Հայկի ընտանիքի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ էին` անգամ բաժանված ժամանակ։ Նույնիսկ Հայկոյի մահանալուց հետո, ունեինք նորմալ հարաբերություններ ՝մինչև չանցավ 40 օրը, և ինձ չկանչեցին խոսալու։ Այդ օրն ամեն ինչ փոխվեց։ Ես`Հայկոյի հիշատակը հարգելով, չեմ ցանկանա մանրանալ և անձնական հարցերը հանրայնացնել»:

Անահիտը խոսեց որդու և Հայկոյի ընտանիքի հետ կապի մասին.

«Արմանի հարաբերություններն էլ նորմալ են իր հորեղբոր և տատիկի հետ։ Միշտ ցանկացել եմ այդ կապը պահեն իրար հետ, և կապը չկտրվի։ Երբևիցե ես Արմանին չեմ արգելել, որ ինչ-որ մեկի հետ չշփվի»։

Նյութի աղբյուր` https://starnews.am/9172291910012829-2/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0K6gMlSUOtBVdRkuwOcV1J_68UHzQGqV9VMx4wsfNHg01QcneENUAc46g_aem_spJFwbxHRYxtpgueYt3MWA